ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում ավարտվեց «Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագիրը, որն իրականացնում էր «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում չարենցավանցի   քսանհինգ երիտասարդ, ովքեր հետաքրքրված են տեղական ինքնակառավարմամբ և  մեդիա ոլորտով, մասնակցեցին քառօրյա խտացված դասընթացի՝ ձեռքբերելով գիտելիքներ և հմտություններ «Տեղական ինքակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված հրապարակայնության և թափանցիկության հիմունքների, մասնակցային կառավարման կարգի, հանրագիր իրականացնելու մեխանիզմների, նոր մեդիայի, քաղաքացիական լրագրության և բլոգավարության հիմունքների վերաբերյալ։  

Ծրագրի դասընթացավարները, համադրելով կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդները, տեսական դասխոսություններն ու գործնական աշխատանքները, դասընթացի մասնակիցներին սովորեցրեցին հանրագիր իրականացնելու միջոցով մասնակցել տեղական ինքնակառավարմանը, ստանալ գրավոր և բանավոր տեղեկատվություն, ինչպես նաև վարել լրագրողական հարացազրույց,  պատրաստել լրատվական հոդված՝ տարբերակելով լուրը գովազդից և փիարից, ճիշտ լուսանկարել, բացել և վարել բլոգ:  
Շահառու երիտասարդները հնարավորություն ստացան նաև իրականացնելու իրենց լրագրողական առաջին պրակտիկան: Ծրագրի շրջանակներում նրանք այցելեցին Չարենցավանի քաղաքապետարան, հարցազրույցներ վարեցին   ՏԻՄ ներկայացուցիչների հետ, և պատրաստելով առաջին հոդվածները, տեղադրեցին ծրագրի շրջանակներում բացված «Չարենցավանի երիտասարդ լրագրողներ» բլոգում ( Բլոգի հղումը ): Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շուշանիկ Սարգսյանը և քաղաքապետարանի տարբեր բաժինների մասնագետները, պատասխանելով  երիտասարդ լրագրողների հարցերին, միաժամանակ կարևորեցին նմանատիպ ծրագրերի դերը ՏԻՄ-երիտասարդություն փոխհարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: 
 Ծրագրի ավարտին բացի վերոնշյալ ընդհանուր մեդիա բլոգից, որտեղ տեղադրվելու են մասնակիցների պատրաստած նյութերը համայնքի մասին և որը վարելու հնարավորություն ունեն ծրագրի բոլոր մասնակիցները,  շահառուներից մի քանիսը, ելնելով իրենց նախասիրություններից և հետաքրքություններից, ստեղծեցին տարբեր բնույթի անհատական բլոգներ՝ երաժշտական, լուսանկարչական, ստեղծագործական: Ծրագրին ակտիվորեն մասնակցում էին նաև «Չարենցավանի երիտասարդական, ուսանողական»  ՀԿ-ի կամավորները,  ովքեր դասընթացի արդյունքում ստեղծեցին բլոգ «Չարենցավանի երիտասարդական, ուսանողական»  ՀԿ-ի համար, որտեղ կլսուբանեն ՀԿ-ի կողմից իրականացված տարբեր ծրագրերը (  Բլոգի հղումը): 
  Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներն ստացան հավաստագրեր, ինչպես նաև հնարավորություն՝ մասնակցելու ծրագրի վերաբերյալ պատրաստվող տեսաֆիլմի նկարահանման աշխատանքներին:   


       

«Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագրի նպատակն է՝ նպաստել շահառու երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, մասնակցային կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և նոր մեդիայի վերաբերյալ գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու միջոցով նրանց ներգրավվածությանը համայնքային կյանքին ու տեղական ինքնակառավարման գործընթացին: Ծրագիրը նպատակ ունի նաև խթանել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և քաղաքացիական լրագրողների պատրաստման միջոցով ՏԻՄ- երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը: 

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն»  ՀԿ փոխնախագահ, ծրագրի ղեկավար Պետրոս Պետրոսյանի հավաստմամբ՝ ծրագրի նպատակը բխում է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության  2013-2017թ.թ. ռազմավարության գերակա ուղություններից  և  ՀԿ-ի համար ևս ունի ռազմավարական նշանակություն, քանի որ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն»  ՀԿ-ի առաքելությունն է` նպաստել երիտասարդների դերի բարձացմանը, ներգրավմանը երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնեսական, հոգևոր-մշակութային ոլորտներում: Նա նշեց, ծրագիրն ունի շարունակական բնույթ, և  նմանատիպ ծրագրեր նախորդ  տարիներին իրականացվել են նաև ՀՀ   երիտասարդական մայրաքաղաքներ Ստեփանավանում և Գյումրիում՝ բարձրացնելով երիտասարդների մասնակցության քանակական և որակական մակարդակը տեղական ինքնակառավարման գործընթացին շահառու համայնքներում:  

 Լուսանկարներ քառօրյա դասընթացից՝ 

CATEGORIES:

Ծրագրեր

Tags:

No responses yet

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *