Սկիզբը
Ամեն ինչ սկսվեց մի բանալու պատմությունից։ Բայց դա սովորական բանալի չէր։ Այն մի ողջ քաղաքի երազանքներն ու հնարավորությունները բացող խորհրդանիշ էր՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաքի բանալին, որն Ստեփանավան բերելու մեծ ձգտումն էլ դարձավ մեր թիմի ստեղծման հիմքը, ապագա հաղթանակների բանալին ու միշտ ամեն գնով հաջողության հասնելու մեր ԿԱՄՔ-ը:
Գաղափարի ծնունդը
2014թ. հունիս
«ԿԱՄՔ» ՀԿ-հիմնադիր նախագահ Նազելի Ավագյանը, որն այդ ժամանակ աշխատում էր Ստեփանավանի քաղաքապետարանում՝ որպես լրագրող, ՀՀ առաջին մայրաքաղաք Սիսիան կատարած գործուղումից մեծ խանդավառությամբ վերադարձել էր Ստեփանավան։
Տեսնելով, թե Հայաստանի հարավային փոքրիկ քաղաքում երիտասարդական ինչ եռուզեռ է սկսվել շնորհիվ Սիսիանի՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք դառնալու, նա որոշել էր՝ ՀՀ երկրորդ երիտասարդական մայրաքաղաք պետք է դառնա Ստեփանավանը:
Դեպի հաղթանակ
Իր գաղափարի մասին նա պատմեց ստեփանավանցի մի խումբ ակտիվ երիտասարդների, ապա դիմեցին քաղաքապետարան և որոշեցին գաղափարը դարձնել իրականություն. մշակեցին ծրագիր և դիմեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «ՀՀ 2015թ. երիտասարդական մայրաքաղաք մրցույթին»:
Հայաստանի ևս հինգ քաղաքների հետ ավելի քան երկու ամիս տևած համառ պայքարի արդյունքում Ստեփանավանը դարձավ ՀՀ երկրորդ երիտասարդական մայրաքաղաքը, և տարվա երիտասարդական մայրաքաղաքի հաղթանակի բանալին ստեփանավանցի երիտասարդների ձեռքով հասավ Ստեփանավան:
Կազմակերպության հիմնադրումը
2015թ. մայիս 12
Ծնվեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ստանալով պետական գրանցում:
Նազելին ու թիմակիցները հասկացան, որ բանալին ընդամենն իր չէ, այլ համայնքի երիտասարդների առջև նոր դռներ, նոր հնարավորություններ բացելու միջոց, որն իրագործելու համար հարկավոր է ստանալ կարգավիճակ և նախաձեռնությունից վերաճել հասարակական կազմակերպության:
Առաջին տարվա հաջողությունները
Մեկ տարվա ընթացքում «ԿԱՄՔ» ՀԿ-ն դարձավ համայնքի երիտասարդական կյանքի առանցքային կազմակերպիչը՝ կազմակերպելով ու իրականացնելով տասնյակ միջոցառումներ ու ծրագրեր, Ստեփանավանում համախմբելով հարյուրավոր երիտասարդների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
Տարեվերջին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արժանացավ «ՀՀ տարվա լավագույն նորաստեղծ երիտասարդական ՀԿ» կոչմանը:
Տասնամյակի ռեկորդները
10
տարի գործունեություն
35+
իրականացված ծրագիր
2500+
մասնակից երիտասարդ
Իր գործունեության տաս տարիների ընթացքում, չնայած մշտական գրասենյակային տարածքի և տեխնիկական ռեսուրսների բացակայությանը, «ԿԱՄՔ»-ն իր փոքր, բայց նպատակասլաց թիմով իրականացրել է ավելի քան 25 ծրագիր Լոռու մարզում և Հայաստանի տարբեր համայնքներում:
Ծրագրային հիմնական ուղղությունները
ՀԿ-ի կողմից իրականացված ծրագրերը միտված են եղել երիտասարդների կարողությունների ու առաջնորդության հմտությունների զարգացմանը, նրանց ակտիվ ու իրազեկ մասնակցությանը համայնքային կյանքին և որոշումների կայացման գործընթացներին:
Հիմնական ոլորտները՝
- Մեդիա հմտությունների զարգացում
- Զբաղվածության խնդրի մեղմացում
- Մեդիագրակիտություն
- Թվային գրագիտություն
- Կիբեռանվտանգություն
Փիլիսոփայությունը
«Ցանկացած պետության հիմքը դրանում բնակվող երիտասարդության կրթությունն է»
– Դիոգենես (հույն փիլիսոփա)
«ԿԱՄՔ»-ը ևս հավատում է, որ հուսալի ու կայուն ապագայի բանալին այսօրվա երիտասարդի ձեռքում է, ուստի մենք ձգտում ենք կրթված ու կամային երիտասարդների միջոցով կառուցել ամուր համայնքներ, կայուն երկիր, որտեղ երիտասարդությունը վստահ է իր ապագային և պատրաստ է կերտել այն:
«Դեպի հաջողություն տանող խորհրդանշական բանալին» անընդհատ փոխանցելով մի նոր երիտասարդի՝ «ԿԱՄՔ» ՀԿ-ի նպատակն է՝ կերտել կամային, ակտիվ, քաջ ու միասնական երիտասարդներ, որոնք միասնական ջանքերով կկառուցեն իրենց երկրի վաղվա կայուն ու հուսալի ապագան: