«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական կենտրոնի առաքելությունն է՝ նպաստել երիտասարդների դերի բարձրացմանը, նրանց իրազեկ ներգրավմանն ու ակտիվ մասնակցությանը երկրի հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային, կրթական, մարզական, թվային և մեդիա ոլորտներում։
«ԿԱՄՔ»-ի Լոռվա երիտասարդական կենտրոնի ռազմավարական նպատակն է՝ կերտել կամային, ակտիվ, քաջ ու միասնական երիտասարդներ, որոնք համատեղ ջանքերով կկերտեն իրենց երկրի վաղվա կայուն ու հուսալի ապագան, այն հասարակությունը, որ կլինի ամուր ու միասնական, կրթված ու քաջ, մասնակցային ու կարողունակ՝ դիմակայելու 21-րդ դարի մարտահրավերներին ու ժամանակի պահանջներին:
- Կայունություն
- Ակտիվություն
- Քաջություն
- Նպատակասլացություն
- Պատասխանատվություն
- Աշխատասիրություն
- Միասնություն
- Թիմային աշխատանք
- Համագործակցություն
- Պատրաստակամություն
- Հավասարություն
- Կառուցողականություն
- Նորարարություն եւ ստեղծարարություն
- Հաշվետվողականություն եւ թափանցիկություն

