«ԿԱՄՔ» ՀԿ-ի մասին

«ԿԱՄՔ»-ը միավորում է ուժեղ կամքով մի խումբ երիտասարդների, որոնք հավատում են, որ
կայուն ապագայի բանալին այսօրվա երիտասարդի ձեռքում է, ուստի կրթելով և հզորացնելով համայնքի
երիտասարդներին՝ մենք կերտում ենք վաղվա հուսալի օրն ու ամուր երկիրը, որտեղ երիտասարդությունը
վստահ է իր ապագային և պատրաստ է կերտել այն:


Կայունություն, Ակտիվություն, Միասնություն եւ Քաջություն. սրանք «ԿԱՄՔ» ի երիտասարդներին բնորոշող հատկանիշներն են, որոնք միավորվելով մեկ բառի մեջ՝ որպես հապավում, դարձել են երիտասարադական հասարակական կազմակերպության անուն՝ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպություն:


Մենք բաց ենք համագործակցության համար բոլոր այն երիտասարդների՝ (թե՛ հոգով, թե՛ տարիքով),
կազմակերպությունների ու կառույցների հետ, որոնք կարեւորելով «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական
կենտրոնի արժեքները, պատրաստակամ կլինեն միանալ մեզ եւ գործել մեզ հետ՝ հանուն կազմակերպության առաքելության եւ ռազմավարական նպատակների իրագործման, ասել է թե՝ հանուն երիտասարդների ու հանուն երիտասարդության զարգացման, շահերի պաշտպանություն ու հզորացման: