Մեկնարկում է «Փաստերի ստուգման ակումբ Ստեփանավանում» ծրագիր
Մեդիագրագիտության շաբաթվան ընդառաջ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն
մեկնարկում է նոր նախաձեռնություն՝ ստեղծելով փաստերի ստուգման ակումբ Ստեփանավանում:
Նախագծի նպատակն է՝ խթանել փաստերի ստուգման մշակույթի ձևավորումն ու մեդիագրագիտության
տարածումը Ստեփանավան խոշորացված համայնքում՝ ձևավորելով երիտասարդների համայնքային թիմ, որը կդառնա համայնքում ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիա կրթության շարժիչ ուժ։
Նախագծի շրջանակում՝
– Ստեփանավանում կստեղծվի փաստերի ստուգման համայնքային կենտրոն,
– 25 երիտասարդ կմասնակցի եռօրյա դասընթացների՝ մեդիագրագիտության, փաստերի ստուգման,
ապատեղեկատվության դեմ պայքարի և անձնական տվյալների պաշտպանության թեմաներով,
– Լավագույն 10 մասնակիցները կդառնան փաստերի ստուգման դեսպաններ, որոնք համայնքում
կիրականացնեն իրազեկման արշավներ, հանդիպումներ և ուսուցողական խաղեր, կմասնակցեն թեմատիկ
տեսանկարահանումների։
Ակումբը կդառնա բաց հարթակ՝ դպրոցների, ՔՀԿ-ների, ուսանողների, տարեցների և համայնքի բնակիչների
համար։ Այստեղ կանցկացվեն դասընթացներ, բանավեճեր, ինտելեկտուալ խաղեր, ֆիլմերի դիտում-քննարկումներ,
ինչպես նաև կստեղծվի առցանց հարթակ՝ «ՍՏՈՒԳՎԱԾ Է», որտեղ կհրապարակվեն ստուգված նյութեր, կրթական
բովանդակություն, կստեղծվի փաստերի ստուգման թեմայով սեղանի և առցանց խաղ, կնկարահանվեն թեմատիկ
տեսահոլովակներ
Դիմել կարող են Ստեփանավանում ապրող 15-35 տարեկան երիտասարդներ, ովքեր պատրաստ են ընդգրկվել
փաստերի ստուգման ակումբի հետագա աշխատանքներում և համալրել Ստեփանավանում փաստեր ստուգող
առաջատամարտիկների շարքերը…
Ակումբի միջոցառումներին մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցումով։ Գրանցվել կարող եք գրանցվել՝
անցնելով հետևյալ հղումով ։
Դիմումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ, ժամը՝ 18:00:
Տեղերը սահմանափակ են: Կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:
Մեկնարկային հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, Ստեփանավանի երիտասարդական կենտրոնում,
հասցեն՝ Սուրբ Նշան 17:
Մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 077392814 հեռախոսահամարով կամ գրել
kamqlori էլեկտրոնային փոստի հասցեին։
«Փաստերի ստուգման ակումբ Ստեփանավանում» ենթադրամաշնորհային նախագիծն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում: «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։



No responses yet