Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ «Գրագետ մեդիա սպառողների և մեդիա արտադրողների կինո-դպրոց լոռեցի կանանց և երիտասարդների համար» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էր նաև ՀՀ-ում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովիկովան, ծրագրի դոնոր կազմակերպության՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և շահառու համայնքների համայնքապետարանների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ներկա ավելի քան հարյուր մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, ծրագրի շրջանակում բացված համայնքային նշանակության մեդիաբլոգները, որտեղ շահառու համայնքների երիտասարդները լուսաբանում են իրենց համայնքների իրադարձությունները, բարձրաձայնում համայնքային խնիրներ:

Տեղի ունեցավ նաև ծրագրի շահառուների մասնակցությամբ նկարահանված «Թույլ մի տուր քեզ խաբեն համացանցում, եղի՛ր մեդիագրագետ և պաշտպանված թվային միջավայրում» խորագրով կրթական-խորհրդատվական տեսահոլովակների առաջնադիտում, ապա հոլովակների վերաբերյալ OWIS մեթոաբանությամբ մշակված ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի հաղթողներն ստացան տեսահոլովակների QR կոդով մեդիագրագետ շոկոլադներ:

Ծրագրի շրջանակում անցկացված «ՄեդիաԴպրոցի» շրջանավարտ-երիտասարդները ստացան հավաստագրեր:

Ամփոփվեց նաև ծրագրի շրջանակում հայտարարված «Ակտիվ բլոգեր» մրցույթը, հաղթողներն ստացան քաղաքացիական լրագրության համար անհրաժեշտ սարքավորումներ՝ անլար միկրոֆոններ, հեռախոսի կայունացուցիչներ:

«Գրագետ մեդիա սպառողների եւ մեդիա արտադրողների կինո-դպրոց լոռեցի կանանց եւ երիտասարդների համար» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի People in Need Armenia «Մեդիագրագիտության բարձրացում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության դերակատարների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

Tags:

No responses yet

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *