ԿԱՄՔ
Լոռվա երիտասարդական կենտրոն

հասարակական կազմակերպություն

«ԿԱՄՔ»-ը միավորում է ուժեղ կամքով մի խումբ երիտասարդների, որոնց նպատակն է՝ նպաստել երիտասարդների դերի բարձրացմանը, նրանց ակտիվ, իրազեկ ներգրավմանը երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթական, հոգևոր-մշակութային, թվային և մեդիա ոլորտներում:

Մեր մասին

Կայունություն, Ամրություն, Միասնություն և Քաջություն. սրանք «ԿԱՄՔ»-ի երիտասարդներին բնորոշող հատկանիշներն են, որոնք միավորվելով մեկ բառի մեջ՝ որպես հապավում, դարձել են երիտասարադական հասարակական կազմակերպության անուն՝ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպություն:

Մեր գործունեության ընթացքում ունեցել ենք՝ 

10 տարիներ

35+ ծրագրեր

2500+ շահառուներ

Կարծիքներ մեր ծրագրերից

Ստորև ներկայացված են մեր մասնակիցների կարծիքնեը, ովքեր ակտիվ մասնակցել են մեր ծրագրերին։


«ԿԱՄՔ»-ի շնորհիվ ոչ միայն ինքս եմ դարձել մեդիագրագետ, այլև օգնում եմ իմ շրջապատի մարդկանց ևս մտածել քննադատաբար և միանգամից չհավատալ հանդիպած տեղեկատվությանը, այլ ստուգել փաստերն ու գտնել նյութի սկզբնաղբյուրը:

Անի Սաքանյան


«ԿԱՄՔ»-ում միշտ սովորելու, ընդօրինակելու նոր բան կա, միշտ դրական, մոտիվացնող մթնոլորտ, որը բառերով չեմ կարող նկարագրել, ուստի հասակակիցներիս ու ավագ ընկերներիս խորհուրդ եմ տալիս՝ մասնակցել «ԿԱՄՔ»-ի հետագա ծրագրերին և ավելի ուժեղանալ որպես երիտասարդ, որպես քաղաքացի և առահարակ որպես մարդ:

Լիլյա Մագթաղյան


«ԿԱՄՔ»-ի իրականացրած բոլոր ծրագրերը կարևոր են եղել տարածաշրջանի երիտասարդների համար, դասընթացների թեմաները՝ միշտ արդիական, պահանջված, որոնք ներկայացվել են հետաքրքիր մեթոդներով, մատչելի ու գրագետ: Եւ այնքա՜ն լավ է, որ ապրելով փոքր գյուղական համայնքում, հնարավորություն ես ունենում կարճ ժամանակահատվածում քո  իսկ համայնքում անվճար ստանալ կարևոր գիտելիքներ այն ամենի մասին, ինչի կարիքը կա ներկայիս ժամանակաշրջանում և աշխատաշուկայում։

Քրիստինա Հարությունյան

Ցանկանու՞մ ես դառնալ մեզնից մեկը

Մեր ծրագրերը

«Լոռեցի երիտասարդները՝ բարենպաստ կլիմայի էկոդեսպաններ» աշնանային էկոդպրոց-ճամբար

 «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն  աշնանային արձակուրդներին հրավիրում[…]

«ԿԱՄՔ» ՀԿ թիմը զարգացրեց ֆոնդահայթայթման, ծրագրերի մշակման և իրականացման հմտությունները

Արդեն իրականություն է «ԿԱՄՔ» ՀԿ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում ՀԿ-ի[…]

Դիմել մեզ

Կապ մեզ հետ