«Երիտասարդների ձայնը՝ համայնքի համար»․ երբ մեդիան դառնում է մասնակցության գործիք
Ծրագրի մասին
Ստեփանավանում ստեղծվել է երիտասարդական մեդիա կենտրոն, որի նպատակն է նպաստել երիտասարդների մեդիակրթությանն ու մեդիագրագիտությանը, ինչպես նաև լսելի դարձնել երիտասարդների ձայնը մեդիայի միջոցով։
Կենտրոնն ստեղծել է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Երիտասարդների ձայնը՝ համայնքի համար» ծրագրի շրջանակում Ստեփանավանի համայնքապետարանի կողմից ՀԿ-ին անհատույց հատկացված տարածքում։
Ծրագիրը, որն իրականացվել է Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակուցթյամբ «Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակում, համադրել է կրթության նորարական մեթոդները, գործնական փորձն ու համագործակցությունը՝ նպաստելով շահառու համայնքում երիտասարդամետ միջավայրի բարելավմանը, երիտասարդների ձայնի լսելիությանը։
«Երիտասարդների ձայնը՝ համայնքի համար» ծրագրի հիմնական նպատակն էր բարձրացնել երիտասարդների դերը համայնքային կյանքում՝ միաժամանակ զարգացնելով նրանց մեդիա կարողությունները և ստեղծելով հարթակ, որի միջոցով երիտասարդների ձայնը կարող է հասնել որոշում կայացնողներին։ Այս գաղափարը կյանքի կոչվեց մի քանի փոխկապակցված փուլերով՝ երիտասարդական մեդիա կենտրոնի գործարկումից մինչև երիտասարդների մեդիա կրթություն ու գործնական փորձուսուցում, և շարունակվեց տեսանյութերի արտադրությամբ, «Երիտասարդների ձայնը» հաղորդաշարի թողարկմամբ ու համայնքի տեղական ինքնակառավարման մարմիների հետ համագործակցության խորացմամբ։
Երիտասարդների մեդիա կարողությունների զարգացման դասընթացներ
Ծրագրի կարևոր բաղադրիչներից էին կարողությունների զարգացման դասընթացները, որոնց շնորհիվ ծրագրի շահառու 15 երիտասարդները ոչ միայն ծանոթացան հեռուստալրագրության ու սթորիթելինգի հիմունքներին, այլև ձեռք բերեցին գործնական հմտություններ՝ տեսանկարահանման, մոնտաժի, հարցազրույց վարելու և հաղորդավարության ոլորտներում։ Դասընթացներն էին Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, Երևանի պետական համալսարանի Ժուռանալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աննա Ավանեսյանը, Հանրային հեռուստաընկերության օպերատոր, Երևանի պետական համալսարանի Ժուռանալիստիկայի ֆակուլտետի օպերատորության դասընթացավար Արթուր Օրդոյանը և ԵՊՀ «Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագրի մագիստրանտներ լրագրող Նազելի Ավագյանն ու մոնտաժի ռեժիսոր Ռոբերտ Մուրադյանը։















































Երիտասարդական քաղաքականության մասին դասընթացներ
Իրականացվել է նաև առցանց դասընթաց «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի և երիտասարդների մասնակցության մեխանիզմների վերաբերյալ։ Դասընթացավար, երիտասարդական ոլորտի միջազգային փորձագետ Կարեն Այվազանը երիտասարդներին օգնեց հասկանալ իրենց իրավունքները, հնարավորություններն ու դերը համայնքային գործընթացներում։ Առցանց դասընթացին ծրագրի շահառու երիտասարդներից բացի մասնացել է նաև Ստեփանավանի համայնաքապետարանից 5 երիտասարդ աշխատակից, ինչը խթանել է Ստեփանավանում երիտասարդություն-ՏԻՄ երկխոսության բարելավմանն ու երիտասարդների՝ ՏԻՄ գործընթանցերում ներգրավվածությանը։


Ստեփանավանում «ԿԱՄՔ» Երիտասարդական մեդիա կենտրոնի ստեղծում
Ինչպես նշեցինք վերևում, սույն ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը Ստեփանավանում «ԿԱՄՔ» երիտասարդական մեդիա կենտրոնի ստեղծումն էր, որը համալրվելով պորֆեսիոնալ տեսանկարահման սարքավորումներով, դարձել է երիտասարդների ստեղծագործական ու մեդիա հմտությունների զարգացման համայնքային կարևոր միջավայր։ Այստեղ երիտասարդներն ստանում են մեդիա կրթություն, սովորում ստուգել փաստերը և ստեղծել հավաստի մեդիա նյութեր, փորձարկել ձեռք բերած հմտությունները և զարգանալ։
«Երիտասարդներիձայնը» հաղորդաշար
Հենց այստեղ էլ ծրագրային թիմի ու շահառու երիտասարդների ջանքերով հիմք դրվեց «Երիտասարդների ձայնը» հաղորդաշարին։ Ծրագրի շրջանակում թողարկվեց 10 հաղորդում, որի շնորհիվ հնարավորություն եղավ բարձաձայնել Ստեփանավանում ապրող ու արարող, ակտիվ ու նախաձեռնող երիտասարդների հաջողության պատմությունները, լսելի դարձնել նրանց ձայնն ու խնդիրները, քննարկել երիտասարդներին հուզող հարցերը պետական և տեղական ինքնակառվարման կառույցների ներկայացուցիչների հետ՝ ստեղծելով պետություն-համայնք-երիտասարդներ երկխոսության հարթակ։
Հաղորդումը կարևոր դեր ունի նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի հանրայնացման գործում․ այն հենց երիտասարդների անմիջական մասնակցությամբ ստեղծված տեղեկատվական-ժամանցային-երիտասարդական հաղորդաշար է, որի միջոցով առաջին անգամ Հայաստանում պարզ, հասկանալի լեզվով ներկայացվում է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի դրույթները՝ նպասելով օրենքի հանրայնացման ու կիրառելիությանը, օրենքի դրույթների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը երիտասարդների շրջանում և ոչ միայն։










































Համագործակցություն և համայնքային ազդեցություն
Այսպիսով, «Երիտասարդների ձայնը՝ համայնքի համար» ծրագիրը ոչ միայն կրթեց և հզորացրեց ստեփանավանցի երիտասարդներին, այլև ստեղծեց իրական համագործակցության հարթակ երիտասարդների, «ԿԱՄՔ» ՀԿ-ի և Ստեփանավանի համայնքապետարանի միջև, ինչի արդյունքում երիտասարդները հնարավորություն ունեցան ներգրավվելու համայնքային գործընթացներում, մասնակցեցին համայնքային երիտասարդական ծրագրերի մշակմանը, որոնցից մեկն էլ «Ստեփանավանը ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրն էր, որտեղ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հանդես եկավ որպես համայնքապետարանի գործընկեր և ծրագրի առաջին համահայտատու կազմակերպություն։ Այս համատեղ աշխատանքի կարևոր արդյունքներից է նաև այն, որ Ստեփանավանը հաղթեց ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում և ճանաչվեց Հայաստանի Հանրապետության 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք։
Շարունակականություն և ապագածրագրեր
«Երիտասարդների ձայնը՝ համայնքի համար» յոթամսյա տևողությամբ և շոշափելի արդյունքներով ծրագրի ավարտը սակայն այս պատմության ավարտը չի կարող լինել, որովհետև ծրագիրը հիմքեր է ստեղծել ավելի լայն գործընթացի համար՝
կառուցելու այնպիսի համայնք, որտեղ երիտասարդների ձայնը ոչ միայն լսելի է, այլ նաև կարևոր։
Ձևավորված երիտասարդական թիմը՝ իր նոր գաղափարներով ու նախաձեռնություններով, կենտրոնի հիմնադիրների առաջնորդությամբ նախատեսում է շարունակել «ԿԱՄՔ» երիտասարդական մեդիա կենտրոնի գործունեությունը՝ ստեղծելով նոր հաղորդումներ ու մեդիա նյութեր։
Այնպես որ, եթե ցանկանում եք համագործակցել, մասնակցել կամ աջակցել նման նախաձեռնություններին, կապ հաստատեք «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոնի հետ։



No responses yet