Կեղծ օրակարգ ֆեյսբուքում․ նորաստեղծ էջը փորձում է ազդել հանրային կարծիքի վրա

Ֆեյսբուքում գործող «Հայաստանը մենք ենք» անվանումով էջը վերջին գրառմամբ փորձել է զգայուն թեմայի շուրջ լարվածություն առաջացնել հայալեզու օգտատերերի շրջանում։ Գրառման մեջ հնչում են պնդումներ, որոնք ներկայացվում են իբր «հաշտեցման» դիրքերից, սակայն փաստացի կասկածի տակ են դնում ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների նշանակությունը և քննադատում Ծիծեռնակաբերդ այցելությունները։

Էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն ստեղծվել է վերջերս, ունի ընդամենը մի քանի հրապարակում և սահմանափակ թվով հետևորդներ։ Միաժամանակ նկատվում է, որ բովանդակությունը վճարովի գովազդի միջոցով ակտիվորեն տարածվում է։ Կառավարման տվյալները մատնանշում են, որ էջը ղեկավարվում է արտերկրից, ոչ թե Հայաստանի ներսից, ինչը խոսում է թիրախավորված տեղեկատվական ազդեցության փորձի մասին։

Մեկ այլ հրապարակմամբ նույն էջը տարածել է պնդում, թե իբր Հայաստանի իշխանությունները ծրագրում են ներգրավել ադրբեջանցիներին երկրի աշխատաշուկայում։ Սակայն նման նախաձեռնության մասին որևէ հիշատակում չկա ո՛չ պաշտոնական փաստաթղթերում, ո՛չ պետական մարմինների հայտարարություններում։

Էջի գրառումները աչքի են ընկնում լեզվական սխալներով և հուզական, ծայրահեղ ձևակերպումներով, որոնք ավելի շատ ուղղված են վախ և զայրույթ առաջացնելուն, քան տեղեկություն հաղորդելուն։ Չնայած էջի փոքր լսարանին, բովանդակությունը որոշ օգտատերերի կողմից ընկալվել է որպես իրական քաղաքական օրակարգ, ինչը ցույց է տալիս նման քարոզչական էջերի հնարավոր ազդեցությունը։

Tags:

No responses yet

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *